«Նիկոլը զանգել է ու ասել՝ զբաղվեք Աննա Մկրտչյանի հարցերը լուծելով». Ի՞նչ է կատարվում Աննա Մկրտչյանի ավտոտնակում

«Հիմա Երևանի ողջ քրեական վարչությունը մի շատ մեծ խնդիր ունի. Նիկոլ Փաշինյանին սիգնալ տվող Աննա Մկրտչյան հանցագործին այ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաներով, իրենք, իհարկե, բոլորը գլուխները թեքում են, չեն թողնում, որ իրենց հիմա ֆիքսեմ, եկել են, որոշել են, որ իմ մեքենան պետք է տանեն: Ախր, խնդիրը նույնիսկ իմ մեքենան տանելը չէ, իրականում, մեքենան էլ կարող են տանել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս երկրի իրական պատկերը հենց սա է»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջից ուղիղ միացմամբ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Պարզվում է՝ ոչ միայն իմ ծննդյան փաստն է ամենամեծ ահաբեկչությունը այս երկրում, որ ԱԱԾ-ն զբաղվում է միմիայն ու բացառապես դրանով, պարզվում է՝ Երևանի քրեական վարչությանն էլ են գործ տվել՝ պետով, պետի տեղակալով: Այսօր առավոտ Նիկոլը զանգել է ու ասել է՝ ձեր գործը էսօր էս ա, ինչ երկիր, ինչ պետություն, ինչ հանցավորություն, Աննա Մկրտչյանի հարցերը լուծելով՝ այս երկրի բոլոր հարցերը լուծվում են: Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, սա էր մեր երկրի խնդիրը»,-նշեց պատգամավորը:

Աննա Մկրտչյանը հավելեց. «Ասել, որ այս ամենը հենց այնպես չի մնալու, նշանակում է՝ ոչինչ չասել, բայց ամեն դեպքում մի անգամ էլ ասեմ, որ անցեք բոլոր մարդկային գծերը, ճիշտ եք անում, որովհետև հետո ձեր վրայով անցնելուց մեզ ոչ ոք չի մեղադրի»:

Մանրամասները՝ առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս