Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք․ Արցախի ՄԻՊ-ը հորդորում է բացել Լաչինի միջանցքը
Ինչպես աշխարհի բոլոր երեխաները, այնպես էլ Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք: Այս մասին նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2022 թվականի դետեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ պահելու փաստին։
«Ինչպես բոլոր երեխաները, Արցախի երեխաները ևս արժանի են սիրո և աջակցության, սնուցման, անվտանգության ու ապահովության։ Բայց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ այժմ բաժանված են և երեխաներն արդեն գրեթե 24 օր է՝ չեն կարողանում տեսնել իրենց ծնողներին։ Բաց արեք կյանքի ճանապարհը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։