«Ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը, պետք է շարունակի՞ նույն հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը․․․»

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախին գազամատակարարումը իրականացվում է Հայաստանից։ Նախորդ անջատումների ընթացքում ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն անջատել միայն Ստեփանակերտ և մյուս հարակից հայկական բնակավայրեր միացնող գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։ Հիմա ադրբեջանցի զինյալները անջատել են գազամատակարարումը։

Ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը, պետք է շարունակի՞ նույն հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը, թե՞ պետք է դա անի միայն Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնելուց հետո, սա հռետորական հարց չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031