«Էս ամեն ինչից հետո նիկոլականների անդրդվելի ագրեսիվությունը հաստատ ամենահետաքրքիր սոցիալական երևույթներից մեկն է Հայաստանում։ Ոչ մի մեղքի զգացում։ Ոչ մի ապաշխարանքի խոսք»

Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս ամեն ինչից հետո նիկոլականների անդրդվելի ագրեսիվությունը հաստատ ամենահետաքրքիր սոցիալական երևույթներից մեկն է Հայաստանում։ Ոչ մի մեղքի զգացում։ Ոչ մի ապաշխարանքի խոսք։ Հարձակվում են բոլորի վրա ու ամեն ինչի համար, էդ թվում, որ չենք թողնում կարգին ուրախանան։

Հարձակվում են, երբ նույնիսկ պաշտպանվելու իրավունք չունեն։

Առավոտվանից նստած մտածում եմ՝ հայոց լեզվում ի՞նչ հարմար բառ կա, որ նման վարքագիծը դիպուկ նկարագրում ա։ Չեմ գտնում։ Միտքս մենակ մի հատ ոչ հայերեն բառ ա գալիս։ Դա խուցպա բառն ա, որը իդիշից ա (եվրոպական հրեաների լեզուն)։ Բառի դասական սահմանումը հետևյալն ա. երբ սպանում ես ծնողներիդ ու դատարանում մեղմ պատիժ ես ակնկալում, որովհետև որբ ես»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031