Բաժիններ՝

Լարիսա Դոլինան սաներին արգելել է երգել կարաոկեում

Երգչուհի Լարիսա Դոլինան իր սաներին արգելում է երգել կարաոկեում։ Այս մասին երգչուհին ասել է News.ru-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ պատճառն այն է, որ երիտասարդները հիմնականում գիշերներն են գնում կարաոկե երգելու։

«Ուսանողները 17–20 տարեկան են, այս տարիքում ձայնը նոր է սկսում ձևավորվել, և այն պետք է պաշտպանել, այդ թվում՝ թույլ տալ գիշերը քնել»,– պարզաբանել է Դոլինան՝ նկատելով, որ քունը մեծ ազդեցություն ունի ձայնի «կառուցվածքի ու ճկունության» վրա։

Միաժամանակ նա նշել է, որ երբեմն իրեն թույլ է տալիս երգել կարաոկեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս