Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, որի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, հոսպիտալի բժիշկների ջանքերի շնորհիվ այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն դեպքի հետ կապված հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում էր.
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031