«Չկառուցապատված հողամասերի կառավարումն ու օտարումը կանցնի կառավարությանը». Առնակ Ավետիսյան
Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հողային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Ներկայացնելով փոփոխությունների նախագիծը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ասաց, որ ըստ էության այդ փոփոխությունների արդյունքում ՀՀ պետական սեփականություն հանդիսացող չկառուցապատված հողամասերի կառավարումն ու օտարումը կանցնեն կառավարությանը և պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Փոփոխությունների նպատակն ու հիմնական թիրախը ներդրումային միջավայրի բարենպաստ պայմանների ապահովումն է և ավելի կառավարելի, թափանցիկ, կանխատեսելի գործիքակազմով չկառուցապատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի կառավարումը»,- նշեց Առնակ Ավետիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում