Եթե մտածում եք՝ ինչով փոխարինել «Մայրաքաղաքային» աղցանը, փորձեք այս տարբերակը
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 2 հատ

2. Բեկոն – 8 շերտ

3. Կաթնաշոռ – 70 գ

4. Սխտոր – 1 պճեղ

5. Սամիթ – 1 ճյուղ

6. Կարտոֆիլ – 1 կգ

7. Բուսական յուղ – 50 մլ

8. Համեմունքներ

9. Աղ

Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մանր կտրատել, վրան համեմունքներ շաղ տալ։
2. Հավի կրծքամիսը լավ ծեծել։ Հավի միսը կարելի է փոխարինել խոզի մսով, այն նույնպես պետք է լավ ծեծել։ Կանաչիները կտրատել։ Խառնել կաթնաշոռի հետ։ Ավելացնել սխտոր և աղ։ Լավ խառնել։
3. Իրար կողքի շարել բեկոնի 4 շերտ, վրան հավի կրծքամիս դնել: Կրծքամսի վրա ստացված միջուկից տարածել, ռուլետի նման փաթաթել։ Ծածկել բեկոնով։
4. Այնուհետև ռուլետներն ու կարտոֆիլը դնել թխման թերթիկի վրա և դնել նախապես 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը 15-20 րոպե։ Մատուցել միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

