«Արցախը Հայաստան է, և վե՞րջ», թե՞ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»
«Մեր սահմանը սա է, Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է»․ Հայաստանի քարտեզի մասին իր այս պատկերացումը Նիկոլ Փաշինյանը տվեց պատերազմի ավարտից մի քանի շաբաթ անց՝ առաջին անգամ այցելելով Սյունիք, բայց չկարողանալով Սիսիանից այն կողմ անցնել։ Մենք էլ միամտորեն կարծում էինք, թե Տեղ գյուղից այն կողմ ազատագրված Արցախն է, Ծիծեռնավանքն է ու Դադիվանքը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով տասնամյակներով երթևեկում էինք դեպի Արցախ կամ, ըստ Փաշինյանի վարկածի, Ադրբեջանի ինքնիշխան տարածք։
Դա նույնն է, որ Իլհամ Ալիևը հայտարարի, թե, ասենք, Ղազախից կամ Դաշքեսանից այս կողմ Հայաստան է։ Որպես կանոն, Իլհամ Ալիևն ասում է ճիշտ հակառակը՝ այն, որ Հայաստանի ներկայիս հանրապետությունը, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան է, և իրենք մի օր հասնելու են նաև Զանգեզուր, Սևան և Երևան։
Մանրամասները՝ տեսանյութում