Բաժիններ՝

Սի Ծինփինը պաշտպանել է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում

Չինաստանը պաշտպանում է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում և եվրոպական անվտանգության կայուն կառույցի ստեղծումը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպմանը: Այդ մասին  տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ի առավոտյան Պեկինի Ժողովրդական ժողովների տանը:

«Չինաստանը պաշտպանում է ԵՄ-ի դերի ուժեղացումը (ուկրաինական ճգնաժամի) միջնորդության և կարգավորման գործում, հույս ունի, որ կստեղծվի եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն ճարտարապետություն»,-հայտարարել է Սի Ծինփինը, որի խոսքը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Նա ընդգծել է, որ «Չինաստանը միշտ եղել է հաշտության կողմնակից և կշարունակի իր ձևով կառուցողական դեր խաղալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս