Օգնություն՝ Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող կարիքավոր ընտանիքների երեխաների համար

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ «Օրրան» կազմակերպությունը պատրաստել է սննդի փաթեթներ` Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող կարիքավոր ընտանիքների՝ 2-16 տարեկան երեխաների համար: Այս մասին տեղեկացրին ընկերությունից:

«Աջակցությունը ստանալու համար խնդրում ենք ուղղարկել Ձեր հայտը՝ սույն թվականի դեկտեմբերի 7-ին առավոտյան ժամը 10։00-ից մինչև դեկտեմբերի 8-ը առավոտյան ժամը 10։00-ը «Օրրան»-ի «Messenger» հավելվածին։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք հետևել «Օրրան»-ի ֆեյսբուքյան էջին»,-նշվում է կազմակերպության տնօրինության տարածած հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս