Բաժիններ՝

Գողացել էին «Մերսեդեսի» ամբարձման մեխանիզմը՝ պատճառելով 400.000 դրամի վնաս

Նոյեմբերի 14-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 6-ի ժամը 05.20-ի սահմաններում անհայտ անձը գողացել է Կուրղինյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր բեռնատար ամբարձիչ «Մերսեդեսի» ամբարձման մեխանիզմը՝ պատճառելով 400.000 դրամի վնաս:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Նոյեմբերի 30-ին Մասիս քաղաքի 40-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031