Հարցում. ՀԱՊԿ-ից դուրս գալ պե՞տք է և դեպի որ երկրներ պետք է ուղղվի ՀՀ վեկտորը

««Ներկայումս տեսնո՞ւմ եք ՀՀ՝ ՀԱՊԿ անդամակցությունից դուրս գալու անհրաժեշտությունը»՝ հարցին «միանշանակ այո» պատասխանել է՝ 27.1, և «ավելի շուտ այո»՝ 16.2 տոկոսը: Մոտ 43 տոկոսն ասում է, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից: «Ավելի շուտ ոչ»՝ նշել է 14.7 տոկոսը, և 19.6-ը՝ «միանշանակ ոչ»: Այսինքն՝ գրեթե հավասար են բաշխվել»,- լրագրողների հետ հանդիպմանը վերջին հարցման արդյունքներին անդրադառնալով՝ նշեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Մեկ այլ՝ «թե դեպի  որ երկրները պետք է ուղղվի ՀՀ ինտեգրման վեկտորը» հարցի պատասխանների մասին Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ հարցվածների 44.6 տոկոսը կարծում է, որ պետք է հավասար հարաբերություններ ունենալ ազդեցության կենտրոնների հետ, իսկ 17.4 տոկոսը՝ ՌԴ-ի հետ:  Բանախոսը նկատեց, որ ՌԴ ցուցանիշն ավելի ցածր է, քան 2020 թ. հունիսի հարցման ժամանակ, բայց փոխարենն աճել է ԱՄՆ ցուցանիշը. «Եթե մինչև պատերազմը 9.2 տոկոսն էր ասում այդպես, ապա հիմա ունենք 15.5 տոկոս ցուցանիշ, ինչը գրեթե մոտեցել է ՌԴ ցուցանիշին»: Ի դեպ, նրա դիտարկմամբ, նվազել է նաև ԵՄ երկրների հետ ինտեգրման օգտին ցուցանիշը, ինչն այս անգամ 9 տոկոս է:

Հարցվածները նաև գրեթե նույնատիպ էին գնահատել Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների արդյունքները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս