Բաժիններ՝

Գազ էին փչում, ծեծում էրեխուն. Փաշինյանի ճանապարհը «մաքրելու» համար 25-30 պարեկներ դաժան ծեծել են 3 քաղաքացու. «Երկիր Մեդիա»

Նախօրեին ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգ էր հնչեցրել Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպի մասին․

«Այսօր ահազանգ եմ ստացել Լոռու մարզի բնակիչներից առ այն, որ երեկ մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից:

Ըստ քաղաքացու, ում հետ զրուցեցի քիչ առաջ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել:

Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ (մեկ տասնյակից ավել), ովքեր, ըստ քաղաքացու, դաժան բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ:
Բռնության հետևանքով 2 քաղաքացի` այդ թվում նաև տարեց քաղաքացու անչափահաս թոռը բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում:

Ըստ քաղաքացու, այսօր ոչնչացվել են նաև միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը, իսկ իրենց հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին:
Քաղաքացին խնդրում էր հնարավորինս հանրային ուշադրություն հրավիրել այս դեպքին:

Հրավիրում եմ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ուշադրությունը, պահանջելով անհապաղ պարզել դեպքի հանգամանքները, նշանակել ծառայողական քննություն, իսկ մինչ քննության ավարտը միջադեպին մասնակցած անձանց թույլ չտալ շարունակել կատարել ծառայողական պարտականությունները:

Հրավիրում եմ նաև իրավապաշտպանների ուշադրությունը, կոչ անելով թույլ չտալ միջադեպի արդյունքում տուժածների նկատմամբ ճնշումների գործադրմանը և օգնել նրանց պաշտպանել սեփական ոտնահարված իրավունքները»,-գրել էր նա:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակիցը ռեպորտաժ է պատրաստել՝ այցելելով հիվանդանոցում գտվող պարեկների ծեծից տուժած քաղաքացինեին։
Պարեկների դաժան հարձակումներից և ծեծից տուժած, ողերը ջարդված քաղաքացին պատմել է, որ 7-8 պարեկներ գազ են փչել և հարվածներ հասցրել առողջական խնդիրներ ունեցող երեխային։ Երեխան, որը հարվածներից կոմայի մեջ է ընկել, պատմել է, որ, թեև զգուշացնում էր պարեկներին իր՝ ասթմայով հիվանդ լինելու մասին, սակայն նրանք շարունակել են գազ փչել երեսին, աչքերին և ասֆալտին հարվածել:

«Իմ գործողություններից շատ բան չեմ հիշում, ձեռքերս, կողերս ամբողջությամբ ջարդված են 20-30 հոգով հա գազ էին փչում, հա խփում»- պատմել է տուժած քաղաքացին։

Տուժողներից մեկը 17 տարեկան է: Նա մեքենայի մեջ զգուշացրել է պարեկներին, որ անչափահաս է, սակայն պարեկները շարունակել են ծեծի ենթարկել նրան՝ հարվածելով գլխին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս