
Վլադիմիր Մակեյին կհուղարկավորեն Մինսկի Արևելյան գերեզմանատանը

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, որը մահացել է նոյեմբերի 26-ին, կհուղարկավորեն Մինսկի Արևելյան գերեզմանատանը։ Այս մասին հայտնել են Բելառուսի կառավարությունից։
Բելառուսի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ վարչապետը հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հուղարկավորությունը կազմակերպելու մասին։
Փաստաթղթի համաձայն՝ ստեղծվել է հանձնաժողով, որում ներգրավված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ հանձնարարվել է Վլադիմիր Մակեյի հուղարկավորությունը կազմակերպել մայրաքաղաք Մինսկի Արևելյան գերեզմանատանը։
Գերեզմանատունը գտնվում է Մինսկի արևելքում, այնտեղ հուղարկավորված են բազմաթիվ պետական գործիչներ, մշակույթի գործիչներ և Բելառուսի համար այլ հայտնի ու նշանավոր մարդիկ։