
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա 2 զոհ, 3 տուժած

Նոյեմբերի 27-ին, ժամը 14։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կան 2 զոհ և 3 տուժած։