Բժիշկը նշել է հոգնածության անսպասելի պատճառները
Բժիշկ-թերապեւտ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան, իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը և սրտաբան Հերման Գանդելմանը հայտարարել են, որ հոգնածության կարող է հանգեցնել B12 վիտամինի, երկաթի դեֆիցիտը, ինչպես նաև քաղցկեղը։ shantnews-ի փոխանցմամբ՝ Թողարկումը հասանելի է հեռուստաալիքի կայքում։
Մասնագետները պատմել են, որ հոգնածության պատճառներից կարող է լինել օրգանիզմում B12 վիտամինի պակասը։
«B12 վիտամինն անհրաժեշտ է թթվածին տեղափոխող հեմոգլոբինի մոլեկուլը ձևավորելու համար։ Չկա վիտամին՝ հեմոգլոբին չի ձևավորվում, և թթվածին չկա, ինչը հանգեցնում է թուլության»,- պարզաբանել է Պրոդեուսը։
Հոգնածությունը սակավարյունության առաջին նշանն է, ավելացրել է Մալիշևան:
Թուլության երկրորդ պատճառը կարող է լինել երկաթի պակասը, նշել են բժիշկները։ Նրանք բացատրել են, որ հաճախ տարրի պակաս կա երկար և առատ դաշտանային ցիկլ ունեցող կանանց մոտ, ինչը հանգեցնում է արյան մեծ կորստի:
Ըստ Գանդելմանի՝ արգանդի նորագոյացությունները հանգեցնում են երկարատև արյունահոսության: «Այդ խնդիրներով գնում են գինեկոլոգի մոտ», – ասել է նա։
Ծայրահեղ հոգնածությունը կարող է առաջանալ սուր լիմֆոբլաստային լեյկոզից, որը նույնպես ուղեկցվում է սակավարյունությամբ, հայտնում են բժիշկները:
«Սա արդեն ամենածանր պատմությունն է, չնայած իրականում դրանք անեմիայի՝ սակավարյունության ախտանիշներ են», — եզրափակել է Մալիշևան: