Մենք ժամանակ առ ժամանակ հայտնվելու ենք այստեղ, որ հասկանանք գործի ընթացքը. զոհված զինծառայողի ծնող
Եռաբլուրում բռնության ենթարկված՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հերթական ակցիան էին կազմակերպելՔննչական կոմիտեի մոտ: Նրանք պահանջում էին ասել՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպից հետոհարուցված քրեական գործով ինչ կոնկրետ գործողություններ են կատարվել իրենց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերի 21-ի լուսաբացին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել։ «Եռաբլուր»-ում դեռ գիշերվանից հավաքված զոհված զինծառայողների մի խումբ ծնողներդեմ էին Հայաստանի Անկախության 31-ամյակի առիթով զինվորական պանթեոն Նիկոլ Փաշինյանի այցին: Ոստիկանության կարմիր և սև բերետավորները բիրտ ու անմարդկային մեթոդներով բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմի զոհերի 37 ծնողների՝ թույլ չտալով մնալ մարտի դաշտում ընկած իրենց որդիների շիրիմների մոտ։
Ծնողներն իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն փորձում էին թույլ չտալ՝ պնդելով, որ հենց նրանք են իրենց որդիների մահվան թիվ մեկ մեղավորը։
Այսօրվա ակցիայի մասնակից մի խումբ ծնողների ընդունել էին Քննչական կոմիտեում: Դուրս գալուց հետո 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, լրագրողներին ասել է.
«Մենք ժամանակ առ ժամանակ հայտնվելու ենք այստեղ, որ հասկանանք գործի ընթացքը: Այս ամեն ինչը բարձիթողի չենք թողնելու: Փորձելու ենք, այն մարդիկ, ովքեր չեն հարցաքննվել, հարցաքննվեն: Վարչական տույժերը որ իրար հակասող՝ նշված է, որ չենք ենթարկվել ոստիկանների հրահանգներին, բայց ոչ մի հրահանգ չի եղել, ոչ մի տեղ ֆիքսված չէ, չկա ապացույց, հետևաբար՝ չէինք կարող դրա համար ինչ-որ պատժի ենթարկվել: Նշված է, որ ճանապարհային երթևեկության կանոններն ենք խախտել՝ Եռաբլուրում: Ի՞նչ ասեմ, հայ ազգ, դուք դատեք, հասկացեք, թե ինչ մակարդակի ու գրագիտության մարդիկ են մեզ դատի տվողները: Ո՞նց կարելի է Եռաբլուրի մասին այդպես արտահայտվել: Այնտեղ ոչ լուսարձակ կա, ոչ էլ գույներ, որ մենք խախտեինք»:
Ի դեպ, օրերս հայտնի դարձավ նաև, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, և պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների մի խումբ ծնողների ենթարկի վարչական պատասխանատվության:
44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի մորը՝ Արմենուհի Գալստյանին էլ սեպտեմբերի 21-ին ոստիկանության կարմիր բերետավոր ծառայողները ոտքուձեռքից բռնած քարշ տալով՝ նստեցնում էին ոստիկանության մեքենան:
Նա էլ այսօր մասնակցում էրծնողների ակցիային և Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո իրենց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ասաց լրագրողներին.
«Այնքան թող տուգանեն, դա մեզ չի վախեցնելու: Մեր գործողությունները նույնն են մնալու, մեր վրեժը չի պակասելու: Ծիծաղելի է, որ վարչական են ուղարկում մի տարի իր երեխային փնտրած հորն ու մորը: Ես ոչինչ չէի անում, նստած էի, ինձ ոտ ու ձեռ են բռնել: Ո՞վ ա հրամանը տվել՝ կարևորը էդ ա»: