Բաժիններ՝

63-ամյա կնոջը կողոպտած տղամարդը Տանձուտ գյուղում ձերբակալվել է

Նոյեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում մի տղամարդ մոտեցել է 63-ամյա մի կնոջ և, զանգելու պատրվակով, բջջային հեռախոս խնդրել։ Կինը հեռախոսը տվել է, ինչից հետո տղամարդը փախել է՝ չվերադարձնելով հեռախոսը։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։ Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին տղամարդու ինքնությունը պարզելու միջոցառումներ։

Արդյունքում՝ նոյեմբերի լույս 18-ի գիշերը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում հայտնաբերվեց ու ձերբակալվեց տանձուտցի 41-ամյա մի տղամարդ։

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930