ԱՄՆ-ի և Չինաստանի զինվորականները ձգտում են վերականգնել շփումները բախումների կանխման համար. Foreign Policy
ԱՄՆ-ը և Չինաստանը ձգտում են վերականգնել հաղորդակցման ուղիները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի լարվածության կարգավորման և հնարավոր բախումների կանխման համար: Այս մասին հայտնում է Foreign Policy պարբերականը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների:
Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) շրջանակներում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Վեյ Ֆենգեն հանդիպում են ունեցել:
Վերջին վեց ամիսների ընթացքում սա կողմերի միջև երկրորդ հանդիպումն է: Թայվանի մոտ լայնամասշտաբ զորավարժություններից հետո Չինաստանը չեղարկել էր երկու ռազմական գերատեսչությունների միջև հեռախոսազրույցները: Հանդիպմանն Օսթինը հայտարարել Է երկու երկրների միջև երկխոսության պահպանման կարևորության մասին՝ հարաբերություններում ռիսկերի նվազման և հաղորդակցման բարելավման համար:
ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն սովորաբար վարում են քաղաքական երկխոսություններ, բարձր մակարդակի բանակցություններ երկու երկրների ռազմական հարաբերությունների շուրջ, ինչպես նաև անվտանգությանհարցերի շուրջ բանակցություններ ռազմածովային խորհրդատվական համաձայնագրի շրջանակներում, սակայն այդ շփումները դադարեցվել էին երկրների հարաբերություններում լարվածության պատճառով, գրում Է հրատարակությունը:
Դա տեղի էր ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո: Նաև ԱՄՆ-ը ցանկանում Է ստեղծել լրացուցիչ «ռազմական թեժ գծեր», այսինքն՝ զրույցի հնարավորություն ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար ծովակալ Ջոն Աքիլինոյի, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մայքլ Միլլիի և նրանց չինացի պաշտոնակիցների հետ: