«Այն, ինչ տեղի է ունենում հայկական երկրորդ պետությունում, անհանգստության առիթներ է տալիս Ադրբեջանի իշխանություններին». Հրանտ Մելիք- Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը լուրջ փոփոխությունների նախաշեմին է։ Այն, ինչ տեղի է ունենում հայկական երկրորդ պետությունում, արդեն իսկ անհանգստության առիթներ է տալիս Ադրբեջանի իշխանություններին։ Վերջիններս, ինչպես տեսնում ենք, քարոզչական մեծ արշավ են սկսել Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։

Նշածս փոփոխություններն էլ են մեծապես կապված Վարդանյանի անձով։ Ավելի ճիշտ, նրա՝ Արցախում հայտնվելու հանգամանքներով։ Շատ զգուշավոր լավատեսություն ունեմ այդ կապակցությամբ։ Ուստի Վարդանյանին խոշորացույցի տակ եմ վերցնում։

Փոփոխություններ Արցախում։ Ռ. Վարդանյանի նշանակման արդյունքներն ու առաջին դրական և բացասական ազդակները

Քիչ առաջ «Ոսկանապատ» ՎԿ Patreon էջում հրապարակեցի վերոնշյալ վերտառությամբ նյութ, որտեղ անդրադարձել եմ Արցախում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունների ընթացքին, խոսել առաջին դրական ու բացասական զարգացումների մասին։ Հոդվածը հասանելի է «Ոսկանապատ»-ի բաժանորդներին հետյալ հղմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930