Բաժիններ՝

Ընդամենը 20 րոպե. հավով բրնձի ամենապարզ բաղադրատոմսը

Փլավն ազգային ուզբեկական ուտեստ է, որը սիրում են շատերը, բայց ոչ բոլորն են պատրաստ մի քանի ժամ տրամադրել այն ավանդական բաղադրատոմսով պատրաստելու համար: Elle.ru-ն գտել է ամենապարզ և «ամենածույլ» փլավի բաղադրատոմսը, որը կարող եք եփել 20 րոպեում. մնացածը ջեռոցը կանի Ձեր փոխարեն՝ ճաշատեսակը դարձնելով ոչ միայն առողջարար, այլև խոհանոցի մաքրության առումով հնարավորինս հարմար։

Փլավի այս բաղադրատոմսը նախատեսված է ամենաարագ պատրաստման համար, բայց բաղադրիչները հեշտությամբ կարող եք փոխարինել՝ հավի փոխարեն՝ խոզի, հնդկահավի կամ տավարի միս, իսկ բրինձը հեշտությամբ կարելի է փոխարինել բլղուրով։ Փլավի բուսակերական տարբերակը նույնիսկ ավելի հեշտ է պատրաստել. պարզապես հավի մսի փոխարեն տապակեք Ձեր սիրելի սունկը կամ ցանկացած այլ բանջարեղեն (դդում, սմբուկ, դդմիկ):

Բաղադրիչներ

1. Հավի միս – 600 գ

2. Բրինձ – 1 բաժակ

3. Սոխ – 1 հատ

4. Գազար – 1 հատ

5. Սխտոր – 4 պճեղ

6. Ջուր – 3 բաժակ

7. Բուսական յուղ – 30 գ

8. Աղ և պղպեղ

9. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

1. Հավի միսը կտրատել և տապակել բարձր ջերմության վրա, մինչև ոսկեգունի:

2. Գազարը քերել, սոխը մանր կտրատել։ Տապակել բուսայուղի մեջ, մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։

3. Վերցնել խորը տապակ, լցնել հավի միսը, տապակած սոխն ու գազարը։

4. Բրինձը լվանալ սառը ջրով և տարածել հավի մսի վրա: Վրան շարել սխտորն ու համեմել սիրելի համեմունքներով: Տաք ջուր լցնել:

5. Փլավը ծածկել փայլաթիթեղով և եփել 40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս