Բաժիններ՝

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները չեն խոչընդոտում պարենի մատակարարումներին. Բորել

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներն ազդեցություն չեն գործում ամբողջ աշխարհում պարենի մատակարարումների վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցում:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նպատակաուղղված են թուլացնելու Ռուսաստանի կողմից հատուկ գործողության ֆինանսավորումը, դրանք նպատակաուղղված չեն ուրիշ ոչ մեկի դեմ: Դրանք նպատակաուղղված չեն գյուղատնտեսությանը կամ պարարտանյութերին, որոնք չեն գտնվում պատժամիջոցների ներքո:

Այնպես որ ցանկացած պատմություն, թե մեր պատժամիջոցները պարեն չեն տրամադրում ամբողջ աշխարհի համար, չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաեւ պատժամիջոցների հետեւանքները պետք է հանգամանորեն քննվեն»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ պատժամիջոցները չպետք է ազդեն լոգիստական գործոնների վրա: «Երեկ մենք անցկացրեցինք շատ արդյունավետ քննարկում սպեցիֆիկ խնդիրների շուրջ, որոնք մենք կցանկանայինք լուծել շատ զգուշությամբ, բայց դրանք նպատակաուղղված չեն երրորդ երկրների տնտեսության դեմ: Եթե կան ինչ-որ հետեւողական զուգընթաց վնասներ, մենք դրանք կվերականգնենք,- պարզաբանել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը՝ խոսելով Ղազախստանի վրա պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս