
Ողբերգական դեպք՝ Տավուշում․ ըստ մոր հայտարարության՝ 18 օրական երեխան հանկարծամահ է եղել. Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-օրական Նվեր Բ-ն է։
Ըստ վերջինիս մոր հայտարարության՝ երեխան նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։