Բաժիններ՝

Հարևանի տնից գողացել էր ժամացույցներ և 1400 դոլար

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ իր տնից գողություն են արել: Զվարթնոց թաղամասի առանձնատանն ավելի քան երկու շաբաթ մարդ չէր եղել, և վերադառնալով` տանտերը նկատել էր, որ հրել-բացել են եվրոպատուհանն ու գողացել ձեռքի ժամացույցներ և 1400 դոլար:

Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, նախաձեռնվեց քրեական վարույթ:

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, և արդեն ժամը 13-ին, ահազանգից երկու ժամ էլ չանցած, հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին տուժածի 48-ամյա հարևանին:

Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս