Բաժիններ՝

Երկու տղամարդ, տանիքը ապամոնտաժելուց հետո, տախտակները գողացել են

Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ տաշիրցի երկու տղամարդ քաղաքի Անի թաղամասի շենքերից մեկի տանիքը ապամոնտաժելուց հետո տախտակները գողացել են:

Նոյեմբերի 8-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, նրանք Տաշիր քաղաքի Երևանյան և Ջահուկյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: 31-ամյա և 38-ամյա տղամարդիկ, մեքենայում առկա գողոնով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Տաշիրի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930