
«Թուրքիան կարող է գազի վաճառքի հզոր կենտրոն դառնալ». Middle East Eye

Անգլիական «Middle East Eye»-ում հրապարակված «Գազային ճգնաժամ. Թուրքիան ինչպե՞ս կարող է Եվրոպայի համար լուծումներում կարևոր դեր խաղալ» հոդվածում խոսվել է մոտ ապագայում գազային հաբ դառնալու Թուրքիայի հնարավորությունների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոդվածում նախ հիշեցվել է, որ եվրոպական երկրները գազի, նավթամթերքի ու ածուխի ներկրման առումով դեռևս շարունակում են զգալի կախվածություն ունենալ Ռուսաստանից: Ապա նշվում, որ այս պայմաններում Թուրքիան մոտ ապագայում Ռուսաստանի և Եվրոպայի միջև կարող է գազային առևտրի հզոր կենտրոն և կենսական էներգետիկ միջնորդ դառնալ:
Ըստ վերլուծական դիտարկման՝ Թուրքիան ունի դրա հնարավորությունը, քանի որ այդ երկիրը իրեն որպես գազի առևտրի հզոր կենտորն դիրաքվորելու ուղղությամբ մեծ քայլեր է կատարել: Թուրքիան այս քայլերն արել է, որպեսզի կարողանա մրցակցել իր հյուսիսային հարևանի հետ, որը վերջին 20 տարում եվրոպական շուկայում պահպանում է իր լիդերությունը: Դրա համար 2000-ականներին Թուրքիան արագորեն մեծացրել է իր գազային ենթակառուցվածքները: Անկարան ստեղծել է բավականին հզոր ենթակառուցվածքներ: Այդ ընթացքում, երբ Եվրոպայի համար մեծանում էր նոր մատակարարումների աղբյուրներ գտնելու խնդիրը, Թուրքիայում օրակարգ են բերվել և արագորեն կառուցվել նոր գազատարեր:
Մեծ քանակությամբ գազի սպառման, արտահանման ծավալների, մեծ շուկայի և հզոր ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությունը, ըստ հեղինակի, Թուրքիային կարող են դարձնել մի խաղացող, որը կարող է գոհացնել 2 կողմերին էլ: