«Ո՛չ բացառում եմ, ո՛չ էլ չեմ բացառում». Վանեցյանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ եք Երևանի քաղաքապետի ընտրություններին, նշել է, որ դեռ բավական ժամանակ կա ընտրություններին:

«Ո՛չ բացառում եմ իմ մասնակցությունը, ո՛չ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ Կարծում եմ՝ մյուս տարվա մեջ այդ հարցին կանդրադառնամ»,- ասել է Վանեցյանը։

Նա շրջանցել է հարցը, թե պատրա՞ստ է արդյոք Տիգրան Ավինյանի հետ մրցակցել:

«Եկեք, օրը գա, կպատասխանեմ հարցին»,- ընդգծել է Վանեցյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930