Աշնանային մենյու. լավագույն ուտեստը
Բաղադրիչներ
1. Սպանախ – 250 գ

2. Չորացրած լոռամիրգ – 150 գ

3. Նուշ – 100 գ

4. Քունջութի սերմեր – 2 ճ/գ

5. Կարագ – 1 ճգ

6. Սպիտակ գինու քացախ – 60 մլ
7. Ձիթապտղի յուղ – 120 մլ
Պատրաստման եղանակը
1. Փոքր կաթսայի մեջ տաքացնել կարագը և թեթևակի տապակել նուշը։
2. Միաժամանակ սպանախը լվանալ:
3. Փոքր սոուսամանի մեջ խառնել ձիթապտղի յուղը, քացախը և քունջութի սերմերը, լցնել սպանախի վրա:
4. Ավելացնել չորացրած լոռամիրգը և տապակած նուշը, խառնել։
5. Աղցանը ցանկալի է պատրաստել մատուցելուց մի քանի րոպե առաջ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը

