
Եվս երկու ղրղզական բանկեր դադարեցրել են ռուսաստանյան «Միր» քարտերի սպասարկումը

Եվս երկու ղրղզական բանկեր՝ «Բայ Տուշում»-ը եւ «Օպտիմա բանկը», դադարեցրել են ռուսաստանյան «Միր» քարտերի սպասարկումը: Այդ մասին հաղորդվում Է ֆինանսական հաստատությունների կայքում:
«Հարգելի այցելուներ, ձեզ ծանուցում ենք այն մասին, որ «Բայ Տուշում»-ը դադարեցնում Է «Միր» բանկային քարտերի սպասարկումը: Ձեր ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,-ասվում Է «Բայ Տուշում»-ի կայքում:
Նման հաղորդագրություն Է զետեղվել նաեւ «Օպտիմա բանկի» կայքում: «Միր»-ի սպասարկման դադարեցման պատճառները բանկերում չեն նշում: Ավելի վաղ Ղրղզստանում ռուսաստանյան «Միր» քարտերի սպասարկման դադարեցման մասին հայտարարել Էին վեց առեւտրային բանկեր՝ «Ղրղզստան»-ը, «Բակայ-բանկ»-ը, «Դոսկրեդոբանկ»-ը, «Կոմպանիոն»-ը, «Ասիական բանկը», KICB-ն եւ մեկ պետական բանկ՝ «Այիլ-բանկ»-ը: Ընդամենը հանրապետությունում 23 բանկ կա:
Ղրղզստանի ազգային բանկն (Կենտրոնական բանկ) ավելի վաղ հայտարարել Էր, որ չի միջամտում հանրապետության բանկերի աշխատանքին «Միր» վճարային քարտերի սպասարկման հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: