Բաժիններ՝

Խոզի ռուլետ՝ վրացական բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Խոզի միս – 2 կգ

2. Սխտոր – 5 պճեղ

3. Աղացած կարմիր պղպեղ – 1 ճ/գ

4. Աղացած սև պղպեղ – 0.5 թ/գ

5. Դափնու տերև – 2 հատ

6. Սամիթի սերմեր – 1 ճ/գ

7. Խոշոր աղ – 2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Միսը լվանալ, չորացնել:

2. Դանակով ծակեր անել մսի վրա:

3. Խոզի միսը համեմել աղով, աղացած սև և կարմիր պղպեղով, սխտորով, սամիթի սերմերով և  դափնու տերևով: Լավ տրորել:

4. Միսը փաթաթել ռուլետի նման, կապել սննդային թելով:

5. Ռուլետը փաթաթել փայլաթիթեղով և մեկ օրով դնել սառնարանը։

6. Միսը հանել սառնարանից, հասցնել սենյակային ջերմաստիճանի և եփել 2 ժամ, 160 աստիճան ջեռոցում:

7. Պատրաստի խոզի ռուլետը թողնել 20 րոպե անջատված ջեռոցում։ Մատուցել՝ զարդարելով մաղադանոսի ճյուղերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս