Անհամադրելին համադրելի է խոհանոցում. դեղձով և այծի պանրով նախուտեստ
Բաղադրիչներ
1. Դեղձ – 4 հատ
2. Այծի պանիր – 8 թ/գ
3. Մեղր 4 թ/գ
4. Ռոզմարին
5. Սոճու ընկույզ
Պատրաստման եղանակը
1. Դեղձերը կիսել, կորիզը հեռացնել:
2. Դեղձի կենտրոնում ռոզմարին լցնել և եփել 20 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
3. Հանել ջեռոցից, մեջտեղում դնել 1 թեյի գդալ այծի պանիր և 1/2 թեյի գդալ մեղր լցնել։ 10 րոպեով նորից ուղարկել ջեռոցը։
4. Լցոնած դեղձը մատուցել տաք վիճակում, վրան սոճու ընկույզ շաղ տալ շաղ տալ և մատուցել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը