Ռիզոտտոն այս բաղադրատոմսով դեռ չեք փորձել
Բաղադրիչներ
1. Բրինձ (Arborio) – 250 գ
2. Պարմեզան – 100 գ
3. Կիտրոն – 1 հատ
4. Նեխուր – 1 փունջ
5. Սոխ – 1 հատ
6. Ձվի դեղնուց – 1 հատ
7. Բանջարեղենի կամ հավի արգանակ – 1.5 լ
8. Սերուցք – 50 մլ
9. Ձիթայուղ – 3 ճ/գ
10. Կարագ – 2 ճ/գ
11. Ծովի աղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը և նեխուրը մանր կտրատել:
2. Խորը տապակի մեջ տաքացնել կարագն ու ձիթապտղի յուղը, ավելացնել սոխն ու նեխուրը, տապակել 5-6 րոպե:
3. Լցնել բրինձը, խառնել և աստիճանաբար, շերեփ առ շերեփ ավելացնել արգանակը։ Անընդհատ խառնել։ Կրակի վրա պահել 15-18 րոպե։
4. Կիտրոնի կեղևը քերել, հյութը քամել:
5. Պարմեզանը նույնպես քերել:
6. Դեղնուցը, սերուցքը, կես չափաբաժին քերած պանիրը, կիտրոնի կեղևը և հյութը խառնել և ավելացնել ռիզոտտոյին։ Խառնել և հեռացնել կրակից։
7. Շաղ տալ մնացած պարմեզանը և անմիջապես մատուցել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը