Գիտության զարգացման համար խիստ անհրաժեշտ են մեծ ռիսկային ներդրումները. Նաիրա Հովակիմյան

«Ես միշտ ասել եմ ու կշարունակեմ պնդել, որ Հայաստանում գիտության զարգացման համար պետք  են ավելի մեծ ռիսկային ներդրումներ»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նիստի ժամանակ ասաց ամերիկահայ գիտնական Նաիրա Հովակիմյանը՝ անդրադառնալով արտասահմանյան գիտության նվաճումներից Հայաստանին օգնելու համար օգտվելու վերաբերյալ հարցին:

Գիտնականի խոսքով՝ ինքը 30 տարի շարունակ հետևել է գիտության և կրթության մեջ ներդրումների զարգացման մակարդակին, և կարող է ասել, որ դրանք կապված են եղել փոքր ռիսկային ներդրումների հետ:

«Գիտության զարգացման համար անհրաժեշտ են մեծ ռիսկային ներդրումներ: Փոքր ռիսկային ներդրումներով դժվար է ակնկալել մեծ զարգացումներ: Ինձ թվում է՝ պատճառներից մեկը հենց դա է, որ Հայաստանում չենք տեսնում մեծ գիտական ձեռքբերումներ»,- եզրափակեց Նաիրա Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս