ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի ու ՎԶՄԲ-ի միջև 22.6 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրը
Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Նախագծին կողմ է քվեարկել 62, դեմ՝ 4 պատգամավոր:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը 22,6 միլիոն եվրո գումարի չափով լրացուցիչ վարկ կտրամադրի կրթության ոլորտը բարելավելու համար։
Վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները՝ 5 փունջ գործողություններ, որոնք լիովին համահունչ են Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին։
Առաջին գործողությամբ՝ 4 ավագ դպրոց կհիմնանորոգվի և կվերակառուցվի, կհամալարվի անհրաժեշտ գույքով։ Երկրորդ գործողությամբ՝ կարիքների գնահատման հիման վրա 200 հանրակրթական կրթական հաստատություններում նոր լաբորատորիան կհիմնվեն։ Երրորդ գործողությամբ պետք է ստեղծվի 80 նախակրթարան։ Չորրորդ գործողությամբ՝ նույնականացվեն և կփորձարկվեն տվյալների վիզուալիզացիայի գործիքները և առանձնահատկությունները։ Հինգերորդ խումբ գործողությունները ուղղված են բարձրագույն կրթության համակարգին: