
Գերմանիայի նախագահը Կիեւ Է ժամանել հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո առաջին անգամ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Կիեւ է ժամանել Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի ռազմական հատուկ գործողությունից հետո առաջին անգամ: Այդ մասին հոկտեմբերի 25-ին հաղորդել է նրա ներկայացուցիչը: «Իմ ուղերձն Ուկրաինայի ժողովրդին այսպիսին է. դուք կարող եք հույս դնել Գերմանիայի վրա: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար առումով»,-Շտայնմայերի հայտարարությունն իր Twitter-ում մեջբերել է նախագահի ներկայացուցիչ Քերսթին Համելինը:
Գրանցմանը նա կցել է Շտայնմայերի լուսանկարը, որը գնացքից դուրս է գալիս Կիեւում: Նախագահը նաեւ դիմել է Գերմանիայի քաղաքացիներին եւ կոչ է արել՝ իրադրությանը նայել «ուկրաինացիների աչքերով», ինչպես նաեւ նշել է նրանց օգնելու եւ նրանց աջակցելու անհրաժեշտությունը, չնայած դժվարություններին, որոնք Ուկրաինայի իրադրության կապակցությամբ զգալի են ԳԴՀ-ում:
Associated Press-ը նշում է, որ Գերմանիայի նախագահին հաջողվել է Ուկրաինայում հայտնվել միայն երրորդ փորձից: Նա արդեն փորձել Էր Կիեւ այցելել ապրիլին՝ լեհ եւ բալթյան գործընկերների հետ միասին, սակայն այն ժամանակ նա հաղորդել է, որ Կիեւում իր այցն անցանկալի են համարում: Նաեւ նա պլանավորել էր Կիեւ այցելել անցած շաբաթ, բայց ուղեւորությունը հետաձգվել է անվտանգության նկատառումներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: