
Լարսում կանխվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար Վրաստան բերելու դեպք

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռ.Ա.-ին պատկանող կասկածելի ուղեբեռի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված գումար՝ 47 հազար 100 դոլար և 5 400 ռուսական ռուբլի: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նշվում է, որ չհայտարարագրված գումարի ընդհանուր չափը, ըստ Վրաստանի Ազգային բանկի փոխարժեքի, կազմել է 130 հազար 364 լարի 63 թեթրի։
«Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացին որպես պատիժ տուգանվել է 13 հազար 036 լարի 46 թեթրի (գումարի 10 տոկոսի չափով)»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: