
Սոցիալական ցանցերը հանգեցրել են անհանգստության 12 տոկոս աճի

Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ սոցիալական ցանցերի օգտագործումը հանգեցրել է դեպրեսիվ և տագնապային խանգարումների աճին: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են American Economic Review-ում:
Հետազոտության ընթացքում փորձագետները վերլուծել են Միացյալ Նահանգների 775 քոլեջների տվյալները և Ազգային քոլեջի առողջության գնահատման (NCHA) զեկույցները: Դրանից հետո գիտնականները դա համեմատել են ուսանողների մտավոր և ֆիզիկական առողջության վերաբերյալ հարցումների հետ։ Պարզվել է, որ սոցցանցերի օգտագործումը 9 տոկոսով ավելացրել է դեպրեսիայի, իսկ 12 տոկոսով ընդհանրացված տագնապային խանգարման զարգացման հավանականությունը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը