«Տեղեկատվական տեռորով մարդկանց միջից հանում են ինքնապաշտպանական բնազդը». Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը համոզված է՝ տեղեկատվական տեռորով մարդկանց միջից հանում են ինքնապաշտպանական բնազդը: «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ պատգամավորը շեշտեց՝ անհրաժեշտ է հասնել յուրաքանչյուր քաղաքացու ինքնապաշտպանական բնազդին և բացատրել առկա իրական վտանգները:

Նախկին պատգամավորն անդրադարձավ նաև գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ շեշտելով.

«Ամենաինքնասպան քայլը, որը կարելի էր անել 2020 թվականից հետո, տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների բախումը խրախուսելն էր, որովհետև այն, ինչ անում է այսօր ՀՀ իշխանությունը, դա դե ֆակտո խրախուսում է:

Այստեղ, ցավոք, ՀՀ իշխանություններն ընտրում են կոնֆրոնտացիոն ուղին, երբ աշխատում են ոչ թե ընդհանրություններ գտնելու համար, այլ առճակտաման և իրար բախելու, և դրանց հաշվին ինչ-որ բան ստանալու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս