Վերջին 9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ. ՊԵԿ
ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։
Ըստ ցանկի՝ առաջին հինգ խոշոր հարկատուներն են «Քանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն, «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, «ՄՏՍ Հայաստան»-ը:
Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: