ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմաստակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին
Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-19-ը Մոսկվա կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը գործուղման արդյունքները եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: