Հետախուզման մեջ գտնվող 22-ամյա Սերգեյ Վ.-ն հայտնաբերվել է Աշտարակի Սիսակյան փողոցի շենքերից մեկում
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 14-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 22-ամյա Սերգեյ Վ.-ն, որը հոկտեմբերի 13-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: