«Yerevan Open»-ի առաջատարները երկուսն են
Երևանում շարունակվում է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը:
Մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնել են Սերգեյ Լոբանովը, Դավիթ Պարամյանը, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են տարել Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Պետրոսյանը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկու շախմատիստներ են Սերգեյ Լոբանովը և Մամիկոն Ղարիբյանը:
«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Օփենի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open»-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին: