Գյումրու ԲԿ-ն այսուհետ կհանդիսանա Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի ուսումնական բազա

Գյումրի Բժշկական կենտրոնում բացվեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ամբիոնի ուսումնական բազան, որի գործունեության մեկնարկն ազդարարվեց Առողջապահության ազգային ինստիտուտի եւ «Գյումրի ԲԿ» -ի միջեւ կնքված համագործակցության հուշագրով։

Կողմերն այդ փաստաթղթով ամրագրեցին համագործակցության հեռանկարը, մասնավորապես` ամրապնդել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի և Գյումրու ԲԿ-ի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքի միջև համագործակցությունը, ապահովել ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատորների մասնագիտական կրթությունը Գյումրու բժշկական կենտրոնի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքում, ռոտացիոն կարգով, 3-6 ամիս ժամկետով:

«Ամբիոնի նոր բազայում մասնագիտական կրթությունը կուղեկցվի գիտահետազոտական աշխատանքներով, կապահովվեն նպաստավոր պայմաններ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար»,-տեղեկացրին կենտրոնի մամլո ծառայությունից:

Տեսանյութեր

Լրահոս