Բաժիններ՝

20-ամյա երիտասարդն անչափահաս տղայից վերցրել էր բջջային հեռախոսը և դիմել փախուստի

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտ, անհայտ անձը զանգելու պատրվակով մի անչափահաս տղայից վերցրել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 20-ամյա երիտասարդը Գարեգին Նժդեհի հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս