Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը:
Երևանում շարունակվում է «Yerevan open» շախմատային միջազգային մրցաշարը:
Եթովպիայի Դիռե Դավա քաղաքում Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանության և Դիռե Դավայի քաղաքապետարանի մասնակցությամբ hոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել տեղի Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի (կառուցվել է 1928թ. հայ համայնքի կողմից) հուշատախտակի բացման արարողությունը։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խոսելու և փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք հանրության հաշտեցման ապաքաղաքական օրակարգով, քաղաքական գործիքակազմի բացակայությամբ հնարավոր կլինի հասնել իշխանափոխության, նա պատասխանեց. «Իշխանափոխությունը նպատակ չէ` միջոց է, որով պետք է հնարավոր լինի լուծել շատ ավելի կարևոր խնդիր:
Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների և պատմական աղետի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետև ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց հետո մեղավորների փնտրտուքը ինձ համար երկրորդական և անիմաստ հարց է։
Կատաստրոֆիկ անհամաչափություն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով:
Անհրաժեշտ է, որպեսզի ԱՊՀ-ի մասնակիցները համատեղ հակազդեն առաջացող ռիսկերին եւ սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում:
Հոկտեմբերի 13-14-ը Վլադիմիր Պուտինը Ղազախստանում մասնակցում է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որոնց շրջանակում կքննարկվի նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին:
Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար:
«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանշային աղյուսակը, որում Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Հայաստանում «Տարվա ամենահուսալի բանկ» հեղինակավոր մրցանակին:
Արցախի Հանրապետության պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Աստանայի Կոնգրես կենտրոնում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
Երևանի «Փյունիկ»-ը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության չորրորդ տուրում մրցակցի հարկի տակ պարտվեց «Ժալգիրիս»-ին:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու եւ սահմանազատում անելու շուրջ», եւ որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։
Օրերս պարգեւավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաեւ նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները:
Հոկտեմբերի 11-ին ԲԴԽ-ն քննել էր վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը եւ մերժել այն։
Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ վարույթ է հարուցվել քաղաքապետարանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով: Վարույթ հարուցող մարմինը մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։
Օրերս Ալավերդի խոշորացված համայնքում նորընտիր ավագանու անդրանիկ նիստն էր գումարվել, որի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ ընտրվեց։
Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կընդունեն ՀՀ Ազգային ժողովում։
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է, որ այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության ՔՈԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով հոկտեմբերի 11-ին, ժամը 07.05-ին, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմնին են ներկայացրել 32-ամյա Յուրիկ Գ.-ին։