Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հանդես է եկել Ռուսաստանի ղեկավարությամբ երկխոսությունը շարունակելու օգտին:

«Կարեւոր է աջակցել Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությանը: Մեկուսացումը կլիներ քաղաքականության վատագույն տարբերակը»,-ասել է ԱԳՆ-ի ղեկավարը:

Նրա խոսքով՝ նման երկխոսությունը ցույց է տալիս իր արդյունավետությունը: Որպես օրինակ նա բերել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի ուղեւորությունը Զապորոժիեի ԱԷԿ, որը համաձայնեցվել էր ռուսաստանյան կողմի հետ:

Մեկնաբանելով վերջերս ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի արած հայտարարությունն աշխարհում միջուկային զենքի կիրառման ռիսկի մասին, որը նա որակել է «միջուկային Արմագեդոն», Կոլոնան նշել է, որ «նման լուրջ հարցերի շուրջ հարկավոր է խոսել զուստ եւ զգույշ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս