Բաժիններ՝

50-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ, թղթե փաթեթ․․․

Սևանի քրեական հետախույզները հոկտեմբերի 5-ին ուժեղացված ծառայություն էին իրականացնում, որի ընթացքում էլ իրացրին թմրանյութ ապօրինի պահելու և ապօրինի զինամթերք կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը:

Երեկոյան ժամը 9-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչներ, թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, պայթուցիչով նռնակ, դանակ, հեռադիտակ և այլն:

Ըստ նրա` կաթուցիչներում և թղթե փաթեթում մարիխուանա է, նռնակը բերել է Արցախյան վերջին պատերազմից հետո, իսկ հեռադիտակն ու դանակը գնել է խանութից:

Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31