Չիփսեր, որոնք չեն վնասի օրգանիզմին
Բաղադրիչներ
1. Դդում – 1 հատ

2. Ձիթայուղ – 2 ճ/գ

3. Պարմեզան – 30 գ

4. Սխտորի փոշի – 1-2 թ/գ
5. Սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան:
2. Դդումը բարակ շերտատել:
3. Դդմի շերտերը, ձիթայուղը, պանիրը, սխտորի փոշին և սև պղպեղը խառնել:
4. Դդումները շարել տապակին և եփել 30 րոպե: Օգտակար չիփսը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

