ԱԺ փոխնախագահը չմեկնաբանեց սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման վերաբերյալ հարցը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը շարունակում է նույնը մնալ՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Հարցին՝ ԵՄ դիտորդները ե՞րբ են տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանին, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Եկեք այս մշակույթին վերջ տանք, եթե ես խոսք ունենամ ասելու, ապա կգամ և կմեկնաբանեմ։ ՔՊ խմբակցության ղեկավարի կողմից մեկնաբանություններ կտրվեն, երեկոյան հարցազրույց կտա՝ սպասենք»։

Հիշեցնենք, որ երեկ Պրահայում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն Միշել հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հանդիպման մասին, մասնավորապես նշելով.

«Այս գիշեր Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց համաձայն երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Կարդացեք նաև

Հայաստանը համաձայնում է նպաստել Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ձևավորմանը, Ադրբեջանը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»:

Տեսանյութեր

Լրահոս